15 Մարտի, 2023

Այսօր մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Սևանա լճում դի է նկատվում։

Քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդուն։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ Պ․-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների նա ջրահեղձ է եղել։

 

Լրահոս