Կրկին թարգմանության ծառայությունների համար ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել նաեւ «Անահիտ Ավանեսյան» ԱՁ-ի հետ 180 հազար դրամ արժողությամբ: Չկարողացանք պարզել, թե անուն-ազգանվան համընկնումը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունի, թե ոչ: Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցը Հայաստան ժամանած հյուրերին, բնականաբար, նաեւ հյուրասիրում է, համենայնդեպս, այդ մասին են վկայում այս կառույցի պայմանագրերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Յասաման թիմ» ՍՊԸ-ի հետ այս կառույցի կնքած պայմանագիրը կազմել է 1 մլն 754 հազար դրամ, որով 43 անձի համար ճաշ է մատուցվել Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի շրջանակներում: Այդ նույն այցի ժամանակ էլ հյուրանոցային ծառայությունների համար ԱԳՆ արարողակարգի վարչությունը ծախսել է 568 հազար դրամ: Իհարկե, խոշոր գնումներն այսքանով չեն ավարտվում: Օրինակ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունից ԱԳՆ-ն մոտ 740 հազար դրամի գնումներ է կատարել։ Այդ գումարով կառույցը գնել է թղթապանակներ, նոթատետրեր, գրիչներ։ Նաեւ «Վինո-Վինո» ՍՊԸ-ի հետ է պայմանագիր առկա 225 հազար դրամի, որով էլ «Ազնավուր» եւ «Դվին» կոնյակներ են գնվել։
Այս գնումների մեծ մասն իրականացվում է մեկ անձից գնումների եղանակով: Կարճ ասած, այն, ինչ մերժում էր Արարատ Միրզոյանը, հիմա իրագործում է հաճույքով, առանց ամաչելու:
Ամբողջությամբ հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։