44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանը այսօր կդառնար 22 տարեկան։ «Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․
«Երբ ասելու շատ բան կա, բայց հայոց բառարաններում համապատասխան բառերն են վերջացել…
Ծնունդդ շնորհավոր, Ժոր։
Մենք մեր պատմություններով կանցնենք ու կգնանք, իսկ դուք ՀԱՎԵՐԺ ԵՔ,
Հավերժ 19, բայց արդեն 22…»։
Ժորան հատուկ ծառայության մեկնելու համար Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել էր Հայաստան, 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանում, ապա շարունակել է ծառայությունը Որոտանում (Կուբաթլու):
Ժորան 2020 թվականի սեպտեմբերի 27-ին եղել է Ռուսաստանի Դաշնությունում, որպես լավագույն տանկիստ մասնակցել է այնտեղի զորավարժություններին, իսկ հայրենիք վերադարձել է հոկտեմբերի 2-ին:
8