mnews

20 Հունիսի, 2023
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:

Իսկ ահա 6 օր շարունակ Արցախի 120,000 ժողովուրդը գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ առանց որևէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:

Կից լուսանկարները ցուցադրում են, թե ինչպես են վերջին օրերին ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը իրենց ապօրինի անցակետի մոտ: Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա:

Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը:

Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից և մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից մեծ ճնշում բոլորի հանդեպ», – գրել է նա կից հրապարակելով լուսանկարներ:

Возможно, это изображение 1 человек и текст

Возможно, это изображение поезд, автобус, транспортный терминал и текст

Возможно, это изображение текст

Возможно, это изображение текст

Возможно, это изображение 2 человека и текст

 

Լրահոս