Հետքը գրում է Գլխավոր դատախազությունը դիմել է վարչական դատարան պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2015թ. որոշումը, որով կադաստրային արժեքով նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «էրեբունու շուկա» ՍՊԸ-ին վաճառվել է 596.97քմ հողատարածք:
«Էրեբունու շուկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999թ-ին: 2013թ-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 13-ը ընկերության միակ բաժնետերը եղել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աներորդին Վահագն Մկրտչյանը: Նա է հանդիսացել նաև ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:2022թ-ի հոկտեմբերից «Էրեբունու շուկա» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Սամվել Ալեքսանյանի կինն է Շեղերինա Մկրտչյանը:
Նշենք, որ այդ տարածքում այժմ հսկայական առևտրի կենտրոնում է գործում «Էրեբունի մոլը»:
Վահագն Մկրտչյանն է դիմել Երևանի քաղաքապետին Էրեբունի փողոցի հ.17/1 հասցեում գտնվող, ընկերությանը պատկանող հողամասին կից` ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու խնդրանքով:
Ավելին սկզբնաղբյուր կայքում։