Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»–ն այսուհետ կիրականացնի բացառիկ փորձագիտական հետազոտություններ նոր ուղղություններով։
Նորագույն սարքերի և սարքավորումների միջոցով, հնարավոր կլինի կատարել ծխախոտի հումքի թութունի և պատրաստի ծխախոտային արտադրանքի բուսաբանական և քիմիական հետազոտություններ։ Բուսաբանական հետազոտությամբ որոշվում է թութունի որակական հատկանիշները, ինչպես նաև այլ բույսերի և ծխախոտի համար չնախատեսված նյութերի առկայությունը, իսկ քիմիական հետազոտությամբ նիկոտինի որակական և քիմիական այլ նյութերի առկայությունը։
Փորձաքննության այս տեսակն իրականացվելու է Կենտրոնում առաջին անգամ։
9