Նշվում է, որ նա ձերբակալվել է Լաչինի անցակետում Ադրբեջանից Հայաստան մեկնելիս։
Վարդանյանը Բաքու է տեղափոխվել Պետական սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ։
«Նրան բերման են ենթարկել և ուղարկել համապատասխան պետական մարմիններ համապատասխան որոշում կայացնելու համար»,-նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև:
«Այսօր առավոտյան ամուսինս բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»: