«Որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։
Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։
Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ֊ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկել մեր թեկնածուի օգտին:
Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակը` ՔՊ-ն պետք է հեռանա թե՛ Երևանի, թե՛ ՀՀ կառավարումից` ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար։
«Մայր Հայաստանը» հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։
«Հանրային ձայնը» ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։
Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։
Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին»,- ասվում է հայտարարությունում։