Այսօրվանից մեկնարկել է ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի նոյեմբերի 18-ին կայանալիք Հայաստան — Ուելս հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս:
Տոմսերի արժեքներն են.
— Հյուսիսային և Հարավային տրիբունաներ 1000-3000 դրամ
— Արևելյան տրիբունա 5000-12000 դրամ
— Արևմտյան տրիբունա 10000 և 16000 դրամ
39