Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցում ասել է, որ այլ երկրներից Իսրայելին աջակցությունը կարող է հանգեցնել հակամարտությունում նոր խաղացողների ներգրավմանը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Ավելի վաղ Շոյգուն և Բաղերին քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում ռուս նախարարն ասել է, որ Իրանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Մերձավոր Արևելքում։
44