Իսրայելի զինվորականները ևս մեկ ցամաքային հարձակում են իրականացրել Գազայի հատվածում ուրբաթ գիշեր։ Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերի ռադիոյին։
Իսրայելական բանակի հայտարարության համաձայն Իսրայելի բանակի 36-րդ դիվիզիայի զորքերը բաղկացած հետևակներից, զրահատեխնիկայից և ինժեներներից, մտել են Գազայի հատված և հարվածներ են հասցնում «ՀԱՄԱՍ»-ի թիրախներին։ Սպասվում է, որ զինվորները շուտով կլքեն անկլավը։
Մինչ այս արմատական պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն դիմել էր արաբական և մահմեդական այլ երկրներին զենքի մատակարարման և ֆինանսական աջակցության խնդրանքով։
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները պատրաստվում են իրականացնել Գազայի հատվածում գործողության ցամաքային փուլը։