Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այլևս չի լինի Արևմուտքի գլխավոր աստղը: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն այս մասին հայտարարել է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը լրագրող Գարլանդ Նիքսոնին տված հարցազրույցում։
«Մենք պետք է հիշենք, որ Զելենսկին դերասան է, ոչ թե առաջնորդ: Երբ հակամարտությունը սկսվեց, նրա համար որոշակի սցենար «գրվեց»: Այս կերպարում ոչ մի օրիգինալ բան չկար», — ասաց Ռիտերը:
Նրա կարծիքով Արեւմուտքը սկսում է մոռանալ Ուկրաինայի նախագահի մասին։
«Զելենսկին հերոս չէ, այլ վախկոտ: Բոլորը հոգնել են այս շոուն դիտելուց: Նրան կա՛մ կսպանեն, կա՛մ կփոխարինեն»,- եզրափակել է Ռիթերը:
7