Օրինակ վերջերս սոցցանցային հարթակներում կոչ էր արել երկրից արտաքսել տեղահանված այն արցախցիներին, որոնք կմասնակցեն հակակառավարական հանրահավաքների: Դե, հազիվ թե նրան դրա համար հեռացրած լինեն, քանի որ մարդն իր կուսակցության «հիմնական գծին» համապատասխան կոչեր-մոչեր է արել, առավել ևս, որ այդպիսի կոչ արել են այլ քպականներ ևս, ընդ որում ու այդ թվում ոչ այնքան շարքային: Բայց միայն դա չէ: Խոսքը մի անձնավորության մասին է, որը ինչպես անձնագրային, այնպես էլ մտացածին անուն-ազգանունով, այսինքն ֆեյքերով ֆեյսբուքներում մի առանձնակի ջերմությամբ հանդես է եկել ՔՊ-ի դիրքերից ու հարձակվել ՔՊ-ի ու Նիկոլի հասցեին «բան ասողների» վրա:
Դե ինչ, կարելի է ասել հանուն ինչի «դոշ տվեց», այն էլ ստացավ: Եվ նրանք, որոնց համար նա «վիզ էր դնում» ու «դոշ էր տալիս», մի աշնանային օր ասացին «հեռացված ես»: Բայց սա միայն մեկ առանձին դրվագ չէ: Այս օրինակը, կարծում ենք, պետք է շատ ուսանելի դաս լինի բոլոր նրանց, ովքեր «կուրացած», «խլացած», մարդկությունն ու ազգությունը «մոռացած» օրնիբուն «դոշ են տալիս» Փաշինյանի համար: Իսկ «դասն» այն է, որ իրենց պաշտելի Փաշինյանին, իրենց «դոշտվության» օբյեկտին երբ պետք լինի, նա շատ հանգիստ իրենց բոլորին «փուռն է տալու»: Հա, ու չարժե կարծել, թե պաշտոնից ազատվելով կամ կուսակցությունից հեռացվելով, այսպես ասած, պրծնելու են: Բոլորին չէ, որ նման «երջանկություն» է սպասվում…
Մանրամասները «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: