«Ես կարող եմ ասել, որ պարոն Շահրամանյանը մաքսիմալ անկեղծ էր»: Lրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննիչ հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին լսելուց հետո։
Նա ասաց խոսել են տարբեր թեմաներից, ընդհուպ Ստեփանանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից։
«Այնպիսի հարցեր ենք քննարկել, որը նույնիսկ քննարկման ենթակա չի։ Բացարձակ հանրային քննարկման ենթակա չէ։ Աջից մոտենաք, ձախից մոտենաք, քննարկման ենթակա չի։ Նույնիսկ 5-րդ ալիքը, եթե տա այդ հարցը, պատասխան չունեմ»,- նշեց նա։
Քոչարյանի խոսքով, հանձնաժողով հրավիրված բոլոր գործիչներն են եղել անկեղծ։
«Մինչև դեկտեմբերի երեքը, եթե ունենանք հնարավորություն, քննիչ հանձնաժողով կգա նաև Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Պարոն Հարությունյանը պատրաստակամ է գալ, բայց ամսի 27-ին կունենանք հրավիրյալ, ամսի 29-ին կունենանք հրավիրյալ։ Ամսի 29-ի հրավիրյալը, կարծում եմ, ձեզ բոլորիդ կհետաքրքրի»,- ասաց նա հրաժարվելով անուններ հնչեցնելուց։