24 Նոյեմբերի, 2023

Հոկտեմբերի 1-ի ժամը 21:47-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են տեղափոխվել 27-ից 29 տարեկան չորս երիտասարդ չորSaved Templatesսն էլ Ձորաղբյուր գյուղի բնակիչ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ երիտասարդները հրազենային վիրավորում ստացել էին ժամը 20.00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի 2-րդ փակուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի, Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդների հետ վիճաբանել էին ձորաղբյուրցի 28-ամյա և երևանցի 32-ամյա երկու երիտասարդներ, որի ընթացքում էլ Երևանի Դավիթաշեն թաղամասի 32-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով կրակել և մարմնական վնասվածք էր պատճառել նրանց:

Բացատրական աշխատանքի արդյունքում Դավիթաշեն թաղամասի 32-ամյա բնակիչը նոյեմբերի 23-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և ներկայացրել է «Չեզե» տեսակի ատրճանակը: Նա ձերբակալվել է:

Քրեական վարույթը շարունակվում է:

 

Լրահոս