27 Նոյեմբերի, 2023

Իրանը պետք է դադարեցնի Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերի ապակայունացնող գործողությունները: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք ականատես  ենք եղել անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի դիրքերին, ինչպես նաև հարձակումների առևտրային նավերի վրա: Դա մեծացնում է էսկալացիայի վտանգը: Իրանը պետք է սանձի իր «հանցակիցներին»»,- ասել է նա:

Սթոլթենբերգը նշել է, որ իրանամետ ուժերի գործողություններն իրականացվում են Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի լայն ներկայության ֆոնին:

Լրահոս