27 Նոյեմբերի, 2023

Թուրքիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև շփումներին։ Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք վճռական ենք զարգացնելու մեր հարաբերությունները և ձգտում ենք Կովկասում կայունության: Ադրբեջանն ազատագրել է «իր հողերը օկուպացիայից»: Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, և որպեսզի դա ցույց տանք միջազգային հանրությանը, մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին»,-ասել է նա։

Լրահոս