Հիշեցնենք, որ Ավինյանին քաղաքապետ ընտրելու նիստին մասնակցեցին Դոգի «Հանրային ձայնի» անդամները, որոնք դեմ քվեարկեցին, բայց քվորում ապահովեցին, որ ընտրությունը կայանա: Քաղաքապետարանի աղբյուրները հայտնում են, որ Ավինյանի Վարդան Ղուկասյանի հետ կապված ձայնագրության հրապարակումից հետո, երբ նա ենթականերին հորդորել էր «շներին պարոնով չդիմել», այս խմբակցությունն այլեւս նախկին «կառուցողականությունը» չունի` բոյկոտում են ավագանու նիստերը։
Ինչ վերաբերում է բյուջեի նախագծին, ապա 2024-ի ընդհանուր ծախսերը, այդ թվում նաեւ ենթակառուցվածքների ծախսերը, կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդն աճում է 534 միլիոն դրամով: Միտում կա վերականգնելու նաեւ պարգեւավճարների «ավանդույթը»` 457 միլիոն դրամ նախատեսվում է պարգեւավճարների համար։ Այս ցուցանիշը կրկնակի ավելի է նախորդ տարվա թվից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։