29 Նոյեմբերի, 2023

Ավարտվել է Տավուշի մարզով անցնող Տ-10-32, /Մ-4/ — Դիտավան ավտոճանապարհի կմ0+000 — կմ3+100 հատվածի հիմնանորոգումը։ 3.1կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Շինարարությունը կատարել է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։

Կապալառու կազմակերպությունը նորոգել է ճանապարհային հագուստը‚ կառուցել է իջատեղեր ու մուտքեր‚ լրացվել-հարթեցվել են կողնակները‚ նորոգվել են հենապատերը‚ կոյուղագիծը‚ ջրահեռացման համակարգը‚ տեղադրվել են անվտանգության էլեմենտներ։

 

 

 

Լրահոս