Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով։
Հաղորդվում է, որ փոխնախարարը հանդիպել է զինծառայողների հետ, ինչպես նաև ստուգել զինվորական ծառայության ու հերթապահության կազմակերպումը։ Բացի այդ, նա նաև այցելել է հրետանային, ինժեներային և հրամանատարական զորամասեր, ստուգել նրանց մարտական պատրաստվածությունը, իսկ այցի վերջում հետևել հրամանատարական ստորաբաժանումներից մեկի վարժանքներին։