«Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ ազատվել է դատարանի որոշման հիման վրա և դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ Նրա խափանման միջոցը փոխվել է գրավով և վարչական հսկողությունով»,-ավելացրեց փաստաբանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով 20 մլն դրամի չափով։