«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Վարուժանի Ստեփանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում Հայկ Վարուժանի Ստեփանյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել։
Ինքնաբացարկի դիմումն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետևաբար վերջինս նիստին չի մասնակցել։ Նա ՔՊ պատգամավորական ցուցակում 106-րդն է, մինչդեռ այժմ 94-րդ համարն է պատգամավոր։
12