4 Դեկտեմբերի, 2023

COP 28-ի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) COP15 նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի ղեկավարած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացրին շրջակա միջավայրի նախարարությունից:

Հայաստանի Հանրապետությունը Անապատացման դեմ պայքարի կոնվենցիան ստորագրել է 1994 թվականին և վավերացրել 1997 թվականին։

«Ողջունելով գործընկերներին նախարարը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է կոնվենցիայի սկզբունքներին, և որ կառավարությունն իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում կարևորում է հողերի դեգրադացիայի չեզոքացմանն ուղղված աշխատանքները սահմանված պարտավորությունները կատարելուն ուղղված համահունչ ծրագրեր մշակելով։

Նախարարը շեշտել է, որ բարձր է գնահատում կոնվենցիայի և միջազգային գործընկերների հետ հարաբերությունները միտված միասնական ջանքերով հողերի դեգրադացիայի կանխման խնդրին։

Հայաստանը սահմանել է հողերի չեզոք դեգրադացիայի (ՀՉԴ-LDN) հասնելու թիրախ մինչև 2040 թվականը 2000-2010 թվականներին կորցրած ածխածնի պաշարները վերականգնել և ներկայիս համեմատ ավելացնել 2,8%-ով:

Հանդիպման ընթացքում գործընկերները ամփոփել են սույն թվականի մարտ ամսին Երևանում կայացած Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը և դրա արդյունքները։

Լրահոս