Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին:
Բարձրագույն դատական խորհուրդը հիշյալ դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր 3 անձի Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 68-ը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանում ներկայացրեց երեկ տեղի ունեցած քվեարկությունների արդյունքները նելով, որ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Սերգեյ Մարաբյան կողմ 68, Ռուբիկ Մխիթարյան կողմ 0, Մանվել Շահվերդյան կողմ 0:
25