Չգիտես ինչու, 2018թ.-ից առ այսօր նիկոլական “արդարադատության” դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար: Նաև նրանց համար, ովքեր հայրենիք պաշտպանել գիտեն, պետության շահերի համար բարձրաձայն խոսել գիտեն, ովքեր նաև երբեմն ոչ այնքան հաճելի հայտարարություններ են անում: Այս մարդկանց արդարադատությունն անմիջապես գտնում է: Իսկ դավադիր կրոնն ընդունածների նկատմամաբ, ինչ էլ որ անեն (բռնության կոչերից մինչև թքել) արդարադատությունը խիստ անտարբեր է:
Հանուն արդարության պետք է հիմիկվանից ասել, որ եթե հանկարծ Նիկոլի կառուցած այժմեական արդարադատությունը, հաջորդ իշխանությունների ժամանակ էլ նույն սկզբունքով գործի, ապա բողոքներ պետք է որ չլինեն»: