Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարությամբ համատեղ հայտարարությունը։
«Մենք ողջունում ենք երկու երկրի միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշ կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որը հայտարարվել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ: Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլերի շուրջ քննարկումները շարունակելու որոշմանը։
Ցանկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում, որը կդառնա կարևոր իրադարձություններից մեկը Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման գործընթացում», — ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։