«Պետք է արձանագրեմ, որ այս հայտարարությունը դրականորեն կարող է ազդել հետագա գործընթացների վրա, առնվազն հայտարարության տեքստի մեջ դրական բառապաշար կա, ինչը կարող է նպաստել հետագա բանակցությունների ավելի սահուն ընթացքին»,- ասել է նա:
Հարցին, թե բացի տեքստում ամրագրված վստահության ամրապնդման մասին դրույթից ուրիշ ինչ շոշափելի քայլերի մասին է խոսքը, Խանդանյանը պատասխանեց, որ այս բանակցությունները կոնկրետ այս հումանիտար հարցին են վերաբերել։ «Հետագայում սրա շրջանակներում այլ շարունակական գործընթացների մասին տեղեկատվություն չկա»: