8 Դեկտեմբերի, 2023

Հետքը գրում է.

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ։

«Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում, այդ երկու մրցույթների ժամանակ նա միակ հայտատուն է եղել։

Տավրոս Սափեյանը հորեղբոր «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Ժորա Սափեյանի հետ պայմանագրերից մեկը կնքել է 2023թ․ հունվարի 3-ին, մյուսը այս տարվա ապրիլի 5–ին։

«Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ն պետական ռեգիստրում գրանցվել է 1999թ․–ին։ Ընկերությունում հավասար բաժեմասեր ունեն Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հայրը Էդիկ Սափեյանը և հորեղբայրը Ժորա Սափեյանը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս