«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Խորհրդարանը երեկ ավարտեց իր աշխատանքները, սակայն ԱԺ պատգամավորները դեռ արձակուրդի չեն մեկնի: Նրանց համար մինչեւ տարեվերջ աշխատանքային կլինի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով այս ամիս դեռ 1-2 արտահերթ նիստեր են սպասվում, քանի որ օրենքի նախագծեր կան քննարկելու: Բացի այս, ՔՊ-ն դեռ վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր պետք է անի. ուստի իշխանական պատգամավորներին ասվել է քաղաքից չհեռանան, չկորչեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում գան նիստերի:
Այսպիսով պատգամավորների մոտ մինչեւ Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու:
Ամբողջությամբ հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
21