20 Դեկտեմբերի, 2023

 «Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Քննչական կոմիտեում եւս պատրաստվում են Ամանորին, ինչի առիթով քննչականը գնումներ է կատարել։ Մասնավորապես գնվել է 0.5 լ «Նաիրի» կոնյակ, 16 շիշ, ընդհանուր  560 հազար դրամի, 0.5 լ կոնյակ «Ախթամար», 46 հատ, ընդհանուր 644 հազար դրամի, նույն կոնյակից 0.7 լ տարողությամբ, 10 շիշ, 190 հազար, կոնյակների հավաքածու «Ախթամար», 0.7 լ, 8 հատ, 176 հազար դրամ, շոկոլադի հավաքածու «Գրանդ Քենդի», 43 հատ, 111 հազար 800, 1 մեծ տուփ բնական չրերի հավաքածու, 23 հազար դրամ, նույն հավաքածուից փոքր տուփերով, 2 հատ 16 հազար, 10 տուփ փարիզյան սուրճ 22 հազար դրամ, 5 տուփ թեյ 4 հազար 250 դրամ, 1 կգ գետնանուշ 5 հազար 500, 1 կգ ընկույզ 5 հազար 600, 1 կգ պնդուկ 5 հազար դրամ, 2 կգ խնձոր 4 հազար դրամ, 2 կգ տանձ 4 հազար 400, 1 կգ խաղող 800 դրամ, նարինջ 1 կգ, 1400 դրամ։

Այլ կերպ ասած քննչականում որոշել են «թեթեւ սուրճի սեղան դնել» հիմնական շեշտը դնելով խմիչքների վրա, մինչդեռ Երեւանի վարչական շրջաններում ամանորյա ճոխ սեղաններ են դրվելու «քռչիկ-տժվժիկ-ավելուկի գնդիկներով»։ Ընդհանուր քննչականի ամանորյա սեղանի համար ծախսվել է 1 մլն 796 հազար դրամ։

ՔԿ-ից փորձեցինք պարզել, թե ինչ նպատակի համար են արվել այս գնումները, մեզ պատասխանեցին, որ Ամանորով պայմանավորված արարողակարգային եւ ներկայացուցչական նպատակներով կատարվող գնում է»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս