19 Հունիսի, 2024

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարճել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը։ Գասպարյանի հոր և եղբոր Մնացական և Ժորա Գասպարյանների վերաբերյալ ԿԿՀ-ն վարչական վարույթ էր հարուցել նրանց կողմից հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով։

Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո 30 օրվա ընթացքում, ԿԿՀ ծանուցման հիման վրա Գասպարյանները պետք է ներկայացնեին եկամուտների և ծախսերի հայտարարագրերը, ինչը չի արվել։ Ըստ այդմ, այդ ժամկետի ավարտից հետո հունիսի 14-ին Հանձնաժողովում նախատեսված էր վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունը, սակայն, ինչպես պարզվեց գործի քննությունից առաջ Գասպարյաններն արդեն ներկայացրել են հայտարարագրերը։ Այս հանգամանքները նկատի ունենալով ԿԿՀ-ն կարճել է վարչական վարույթը հայտարարելով բանավոր դիտողություն և ազատելով վերջիններիս պատասխանատվությունից։

Լրահոս