Առաջիկա երեք տարիների ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է պայմանագրային ծառայության համար հավաքագրել առնվազն 225 հազար նոր զինվորական:
Այս մասին գրում է BBC-ն:
Փաստաթղթում նշվում է, որ ռազմական գերատեսչության հետ պայմանագիր կնքելու համար միանվագ վճարումների համար հատկացվել է 90 միլիարդ ռուբլի։
Այսօր ՌԴ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելու համար դաշնային միանվագ վճարը կազմում է 400 հազար ռուբլի։ Գումարն ավելացվել է Վլադիմիր Պուտինի 2024 թվականի հուլիսի 31-ի հրամանագրով, մինչ այդ վճարումները կազմել են 195 հազար ռուբլի: Եթե վճարման չափը մնա անփոփոխ, ապա հատկացված 90 միլիարդ ռուբլին հնարավորություն կտա երեք տարվա ընթացքում ներգրավել 225 հազար նոր պայմանագրային զինվորների:
Միայն 2024 թվականի առաջին կիսամյակում նոր պայմանագրային զինծառայողների վճարումների վրա ծախսվել է ավելի քան 32 միլիարդ ռուբլի: