Համերգային ծրագրում ընդգրկված է հայ հոգևոր երաժշտություն, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավանդական երգեր և աշխարհահռչակ դասականների` Բախի, Մոցարտի, Հենդելի, Ռիմսկի-Կորսակովի, Մենդելսոնի, Շտրաուսի, Չայկովսկու և այլոց հայտնի ստեղծագործությունները:
Համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենան սոպրանոներ Սառա Գիլֆորդը (Մեծ Բրիտանիա) և Սիրանուշ Գասպարյանը, մեցցո-սոպրանո Յուլիա Նիկանորովան (Ռուսաստան), բարիտոն Արամ Խաչատրյանը և բաս Հովհաննես Ներսիսյանը։ Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո (Իտալիա)։
Համերգը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության օժանդակությամբ: Գլխավոր հովանավոր՝ Արդշինբանկ: Հովանավորներ՝ ՀԲԸՄ, ԱրմՍվիսԲանկ, Հայաստանի բանկերի միություն: