6 Հունվարի, 2025

Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դատավորների կոլեգիայի անդամ Անար Ռզաևին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ:

2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով սկիզբ առած բռնագաղթի ժամանակ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցները Բերձորի միջանցքում ապօրինաբար առևանգել են նրանց, տարել Բաքու։

Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը և ևս երկու տասնյակ արցախցիներ:

Լրահոս