Հունվարի 6-ին, ժամը 13:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel» (վարորդ` Գ․ Ա․, ծնված 1952 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 30 մ)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Լ․ Բ․-ն (ծնված 1971 թ․) և Ռ․ Մ․-ն (ծնված 1998 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ձորակից (մոտ 30 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդը և երկու ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։