13 Հունվարի, 2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի կարող ասել՝ Հայաստանի օրակարգում կա՞ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց։

«Շատ տարբեր հաշվարկներ ունենք, բոլոր ռիսկերը գնահատում և հաշվում ենք»,-ասաց նախարարը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՀՀ-ն տնտեսապետ կապված է ՌԴ-ի հետ, և ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում խնդիրներ կարող են լինել։

Նա նշեց, որ տարբեր սցենարներ են քննարկում։

Հարցին, թե իր կարծիքով որ տարբերակն է ընդունելի՝ ՀՀ-ն մնա ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ դուրս գա այդ միությունից։

«Ֆինանսների նախարարի տեսանկյունից այդ հարցը պատասխանի ենթակա չէ, որովհետև կյանքը սև ու սպիտակ չի, բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնենք ցանկացած որոշում ընդունելիս»,-ասաց նա։

Նախարարը պնդեց՝ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա.

«Չեմ կարող ասել, թե որ փուլում այդ որոշումը կկայացվի։ Այն, ինչ կառավարության կողմից ընդունվել է, այլ բանի մասին է։ Դա ԵՄ-ին անդամակցության ճանապարհով գնալու մասին է։ Այսօր չի սկսում այդ գործընթացը, դա ուղղակի արձագանք է այն ստորագրահավաքին, որը տեղի է ունեցել»։

Լրահոս