«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության կատարման ընթացքը:
Որպես թիրախային արդյունք ներկայացվել է. «Ըստ այդմ՝ 2020-ի համեմատ 2023-ին գրանցվել է կյանքի միջին տևողության բարձրացում»:
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք :
«Առողջություն և առողջապահություն. Վիճակագրական տվյալներ՝ աղյուսակներ, գծապատկերներ և քարտեզներ», ձեռնարկում կյանքի միջին՝ սպասվող տևողությունը 2022թ. 75,1 է, 2023 թվականի ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, սակայն ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության այն կազմում է 77,7տարի: Շեփորահարվող «երկակակեցությունը» ոչ թե առողջապահական կանխարգելիչ, բուժական, վերակագնողական աշխատանքի արդյունք է, այլ ընդամենը պարզ «պատահականությունների» և մեր ազգի ողբերգության հետևանք:
Համեմատելի չեն 2023թ.-ի ցուցանիշնեը 2020թ.-ի հետ, մի պարզ պատճառով, որ 44-օրյա պատերազմը, կովիդ համավարկը բնակիչների կյանքի սպասվող տևողության ցուցանիշը կրճատել է:
ՀՀ առողջապահության նախարարություն, շնորհակալություն, որ վաղաժամ մահերի թիվը չեք համեմատել և հայտարարել, որ «լավ ենք աշխատում»»: