Նա բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ Ադրբեջանը նման պահանջ է ներկայացրել, հայկական կողմն էլ դիտորդների գործունեության շարունակության վերաբերյալ իր տարբերակն է ներկայացրել: Խնդրեցինք բացահայտել, թե ինչ տարբերակ է առաջարկել հայկական կողմը, նա չբացահայտեց՝ ասելով, որ դա կխանգարի բանակցություններին: Հ
Հնչեցրինք մեր ունեցած տեղեկությունները, որ հայկական կողմն առաջարկում է դիտորդական առաքելության ֆորմատը փոխել` օֆիսային տարբերակով շարունակեն իրենց առաքելությունը, ավելի հեռու սահմաններից: Ալեն Սիմոնյանը նշեց․ «Չեմ բացառում, որ այն կետերում, որտեղ դեմարկացված սահման ունենք, օրինակ՝ Կիրանցի շրջանում, դիտորդական առաքելություն իրականացնելու կարիք չլինի: Չեմ բացառում, բայց որեւէ հստակ բան չեմ կարող ասել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։