11 Փետրվարի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ահազանգ ստացանք, որ աշխարհազորայինների վարձատրությունն էականորեն կրճատել են` նախկին 200 հազար եւ ավելի գումարը դարձնելով 120-130 հազար դրամ։ Հիշեցնենք, որ աշխարհազորայինները կամավորականներ են, որոնք պայմանագրեր են կնքում պաշտպանության նախարարության հետ եւ սահման են պահում, դիրքեր են բարձրանում` հերթափոխով։ Մեզ ահազանգած քաղաքացու խոսքով, խնդիրը ոչ այնքան փողն է, որքան պետության՝ իրենց նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ «Երեւանի փողոցներում փայտիկ պտտեցնող, միջնակարգ կրթությամբ պարեկները, փաստորեն, 400 հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում, իսկ սահման պահողները՝ երեք անգամ պակաս»,- ասում էր մեզ դիմած աշխարհազորայինը։

Դիմեցինք ՊՆ խոսնակին, որն ասաց. «Ընդհանուր առմամբ, նվազեցման կրճատման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ եթե կա կոնկրետ աշխարհազորային, որին հայտնի չէ, թե ինչու է իր աշխատավարձն այդչափ, խնդրում եմ տրամադրել վերջինիս տվյալները, որպեսզի ասենք, թե ինչու է նրա աշխատավարձն այդպես հաշվարկվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Լրահոս