14 Փետրվարի, 2025

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար` Արման Ծառուկյանը, կրկին խոսել է նույն քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ հնարավոր մենամարտի մասին։

«Դա միանգամայն հնարավոր է, եթե ​​Իսլամը չտեղափոխվի միջին քաշային կարգ։ Եթե նա որոշի մնալ այս քաշային կարգում, ապա վստահ եմ, որ մենք նորից կհանդիպենք»,- ասել է Ծառուկյանը  Nika Kelekhsaev Youtube-յան ալիքի եթերում։

Հիշեցնենք, որ հունվարին Ծառուկյանն ու Մախաչևը պետք է մենամարտեին UFC-ի չեմպիոնական գոտու համար, սակայն Արմանը մեջքի վնասվածքի պատճառով դուրս եկավ պայքարից։

Armsport

Լրահոս