14 Մարտի, 2025

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովը Վաշինգտոնին զեկուցել է Մոսկվայում Ռուսաստանի իշխանությունների հետ բանակցությունների ընթացքի մասին։

Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Նա այնտեղ տեղեկատվություն էր փոխանցում, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակը և նախագահ Թրամփը կարողանա որոշել հետագա քայլերը», — ասել է նա:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վիտկովը եկել է Ռուսաստան՝ քննարկելու ոչ միայն ուկրաինական հարցը, այլև Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները։ Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարի օգնականը նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը միջնորդ չէ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև բանակցություններում։

Լրահոս