15 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում շատ բուռն է լինելու, քանի որ հայրենի Կառավարության անդամները ԱԺ են գնալու: Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից ԱԺ տարբեր հանձնաժողովներում հայրենի Կառավարության ներկայացուցիչները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց:

Մենք տեղեկացանք, որ երկուշաբթի օրը խորհրդարանում կլինեն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Ու ողջ շաբաթվա ընթացքում Կառավարության անդամները օրենսդիրում են լինելու: Ի դեպ, ուժային կառույցները ևս խորհրդարան կգնան` մարտի 21-ին իրենց գերատեսչության մասին զեկույցները ներկայացնելու համար:

ԱԺ-ում կլինեն`

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը
ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը
ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը:
Մի խոսքով, թեժ օրեր են սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում ԱԺ-ում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս