15 Մարտի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և դրանց ներկայացման պահանջները սահմանելու մասին» նախագիծը:

ԵԱՏՄ մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը ԵԱՏՄ տարածք 3-րդ երկրից, այդ թվում՝ ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա և այլն, ներմուծելու դեպքում մաքսային հայտարարագիրը պարտադիր ուղեկցվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի սերտիֆիկատի, հայտարարագրի, պետական գրանցման վկայականի ներկայացմամբ: Ներքին սպառման համար բացթողման կամ ԵԱՏՄ տարածքում շրջանառության համար նախատեսված արտադրանք ներմուծողը պետք է մաքսային մարմիններին ներկայացնի տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթուղթ, որը պետք է տրամադրված լինի ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների) միասնական ռեեստրում ներառված համապատասխանության գնահատման մարմնի կողմից։

Ներմուծման պահին, եթե Հայաստանում գործող տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթուղթը բացակայում է, կամ այն տրամադրվել է ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում չներառված համապատասխանության գնահատման մարմնի կողմից, ապա արտադրանքը պահվում է մաքսային պահեստում մինչ ներմուծողի կողմից կապահովվի համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը, այսինքն արտադրանքը պետք է պարտադիր անցնի համապատասխանության գնահատման գործընթաց: Մասնավորաբար՝ ներմուծողը պետք է ձեռք բերի մաքսային պահեստում տեղադրված արտադրանքի մասով ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման դրական արդյունքները հավաստող արձանագրություն, որի հիման վրա ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմնի կողմից տրամադրվում կամ գրանցվում է համապատասխանության գնահատման փաստաթուղթ (համապատասխանության սերտիֆիկատ կամ հայտարարագիր):

Նախագծով առաջարկվում է, որ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից՝ երրորդ երկրներից ներմուծելու դեպքում ՀՀում գործող տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթղթի բացակայության կամ ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում չներառված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրամադրված լինելու դեպքում արտադրանքը կրկին պահվում է մաքսային պահեստում մինչ ներմուծողի կողմից կապահովվի համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայություն՝ առանց փորձարկման:

 

Լրահոս