21 Ապրիլի, 2025

Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը. հայտնումեն ՔԿ-ից։

Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Մելսիկ Շիրվանյանը:

Մելսիկ Շիրվանյանը զեկուցել է ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ ներդրված՝ քննչական գործողությունների տեսաձայնագրման պարտադիր կիրառման պահանջի, խոշտանգումների վերաբերյալ քրեական վարույթների քննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ Քննչական կոմիտեի կատարած աշխատանքների, անկախության և անաչառության օրենսդրական երաշխիքների մասին:

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչները դրական են արձագանքել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։

Լրահոս