21 Ապրիլի, 2025

Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրն էր և այն եզրափակվեց գերծանր տղամարդկանց պայքարով: Այստեղ Հայաստանը կներկայացնում էր Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, չստացվեց, Նա 20 կգ առավելություն ուներ հրում վարժությունից առաջ մոտակա մրցակցի նկատմամբ։

Լալայանը փոքր ոսկի նվաճեց այս վարժությունում։

Հրում վարժությունում Լալայանը նույնպես նվաճեց փոքր ոսկին` 240 կգ արդյունքով, և երկու վարժություններում` 450 կգ ընդհանուր արդյունքով, նվաճեց չեմպիոնի կոչումը։

Լրահոս