Նա փոքր տարիքից նետվել էր կյանքի ասպարեզ եւ տիրապետել ատաղձագործությանը։ Ինչպես Հալեպում, այնպես էլ Երեւանում, իր ազնվության շնորհիվ կարողացել էր անուն եւ վստահություն վաստակել։
Վահեի մահը ցավ եւ ցնցում է պատճառել հարազատներին ու ընկերներին, հատկապես որ նա առողջական խնդիրներ կամ բողոքներ չի ունեցել։
Նրան հուղարկավորել են Երեւանում։