ԱՄՆ-ը կարծում է, որ պայմաններից մեկը, որը կարող է նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, կարող է լինել Զապորոժիեի ատոմակայանի շրջակա տարածքներին չեզոք կարգավիճակի տրամադրումը` դրանց նկատմամբ Վաշինգտոնի վերահսկողության հաստատմամբ։
Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման մեջ չի նշվում, թե Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ որ տարածքներն է Վաշինգտոնն առաջարկում չեզոք ճանաչել և ինչ ձևաչափով ԱՄՆ-ը կարող է վերահսկողություն իրականացնել այդ տարածքների և կայանի նկատմամբ։
Հրապարակման մեջ չի նշվում նաև, թե Վաշինգտոնի կարծիքով ով պետք է կառավարի կայանը, եթե նման առաջարկը կյանքի կոչվի։
ԱԷԿ-ը գտնվում է Ուկրաինայի Զապորոժիայի մարզի Էներգոդար քաղաքում: Այն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։ Օբյեկտը ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել 2022 թվականի փետրվարի վերջին։