Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: «Lexus»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տրոլեյբուսի վարորդը տրոլեյբուսի հետնամասում աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ վրաերթի է ենթարկվել: