25 Ապրիլի, 2025

ԵԱՀԿ-ն պարտավորվել է երկարաժամկետ համագործակցել Ադրբեջանի հետ։ Այդ մասին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Ըստ նրա՝  հանուն խաղաղության, երկխոսությունն ու ջանքերը պետք է շարունակվեն:

«Եթե մենք ցանկանում ենք հասնել կայուն խաղաղության, մենք պետք է դա անենք, իհարկե, ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը։ Հուսով եմ և գիտեմ, որ Հարավային Կովկասում համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով։ ԵԱՀԿ-ն այս ճանապարհին կաջակցի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասել է նա։

Լրահոս