Քրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արթիկի Տուֆագործների փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ:
Ապրիլի 18-ին, ժամը 18.20-ին, Գյումրի քաղաքի Կարմիր բերդի փողոցում տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կապույտ կպչուն ժապավենով փաթեթավորված զանգված: Ըստ 35-ամյա արթիկցու` փաթեթում մեֆեդրոն տեսակի թմրանյութ է, որը ձեռք էր բերել տելեգրամյան մի կայքէջի միջոցով:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
52